Բարի գալուստ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության պաշտոնական կայքէջ
Ողջունում եմ մեր սիրելի այցելուներին և չափագիտության բնագավառում մեր հարգելի գործընկերներին և ուրախությամբ Ձեզ եմ ներկայացնում «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության մասին ամփոփ տեղեկատվությունը:
«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է ի նպաստ մեկ տարի առաջ իրականացված թավշե հեղափոխության պտուղ հանդիսացող ՆՈՐ ԵՎ ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ զարգացմանը, հզորացմանը և բարգավաճմանը:
«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունը՝ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչված Չափագիտության ազգային մարմին, օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում չափագիտության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականություն:
«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերի պահպանմանը, չափումների միասնականության ապահովման բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հարաբերությունների ամրապնդմանը և չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին:
«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության հիմնական գործառույթներից են.
- մեծությունների միավորների ազգային չափանմուշների ստեղծում, պահպանում և կատարելագործում,
- շահագործման մեջ գտնվող չափման միջոցների չափագիտական բնութագրերի փորձաքննություն,
- օրենսդրական չափագիտության ոլորտում չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում,
- չափման միջոցների տեսակի հաստատում,
- չափման միջոցների ստուգաչափում,
- չափումների միասնականության ապահովման բնագավառում կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում՝ համապատասխան վկայագրերի շնորհումով,
«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունը սերտորեն համագործակցում է չափագիտության բնագավառում միջազգային և տարածաշրջանային ճանաչված կազմակերպությունների հետ, այդ թվում՝
- ՉԳՏՀ-ի՝ չափագիտության բնագավառում գիտատեխնիկական հանձնաժողովի հետ, որը Ստանդարտների, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի ՍՉՍ ՄՊԽ-ի աշխատանքային մարմին է,
- ԿՕՕՄԵՏ-ի` Չափագիտության ազգային հաստատությունների Եվրասիական համագործակցության հետ,
- ԱԷՄԳ-ի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ,
- PTB-ի՝ (ֆիզիկա-տեխնիկական դաշնային ինստիտուտ) Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտի հետ:
Սիրելի այցելուներ և հարգելի գործընկերներ, առայժմ այսքանը:
Սպասում ենք մեզ հետ որպես գործընկեր ակտիվ համագործակցության:
Այդ նպատակով և մեր մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կստանաք` այցելելով մեր կայքէջի տարբեր բաժիններ:
Հարգանքով՝
Տնօրենի պաշտոնակատար
ԱԼԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆ