ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ

«Չափագիտության ազգային ինստիտուտ» (ՉԱԻ) ՓԲ ընկերությունում Որակի կառավարման համակարգի ներդրումն ու կիրառումն ընկերության որդեգրած ռազմավարության անքակտելի մասն է կազմում: Կառավարման համակարգն անհրաժեշտ է, որպեսզի իրացման շուկայում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի և հուսալիության նկատմամբ սպառողների շրջանում ձևավորվի վստահության մթնոլորտ:
Կանխատեսվում են հետևյալ ձեռքբերումները.
·  ծառայությունների անընդմեջ մատուցման ունակության բարձրացում, ինչն էլ ավելի ժամանակին և ամբողջությամբ կբավարարի սպառողների սահմանված և նորմատիվ  կիրառվող պահանջները,
· նոր տեսակի մատուցվող ծառայությունների մշակման և իրացման ժամանակահատվածի կրճատում՝ բարելավելով սպառողի անընդհատ փոփոխվող պահանջմունքները,
· սպառողների բավարարվածության բարձրացմանն օժանդակող միջոցներ,
· սպառողի հետ արդյունավետ կապի ապահովում,
· մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում,
· ընկերության և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացում և նոր սպառողների ներգրավման հնարավորությունների մեծացում:

Ուստի` կարևորում ենք, որ մեր գործընկեր-սպառողները լրացնեն մեր ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հարցերից կազմված <<Պատվիրատուի բավարարվածության գնահատման թերթիկ>>-ը:

<<Պատվիրատուի բավարարվածության գնահատման թերթիկ>>