Metrology
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

Գյումրի կմեկնի Զիլ-լաբորատորիան

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցները սույն թվականի հունիսի 24-ին` երկուշաբթի 11:00-18:00 ընկած ժամանակահատվածում կգտնվեն քաղաք Գյումրիում` իրականացնելու ավտոմոբիլային կշեռքների ստուգաչափում: Աշխատանքներն իրականացնելու համար Գյումրի կմեկնի Զիլ-լաբորատորիան, որի վառելիքի ծախսը մեծաքանակ է:

Ուստի` դիմում ենք մեր սպառող-գործընկերներին, որ հունիսի 20-ին և 21-ին` 9:00-17:30 ընկած ժամանակահատվածում, նախապես Գյումրու տարածքային ստորաբաժանման գրասենյակ ներկայացնեն ավտոմոբիլային կշեռքների ստուգաչափման հայտեր (հասցե` Շիրակի մարզ, Գյումրի, Անկախության հրապ., 9շ., 4-րդ հարկ, սեն. 10):

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 27-ի 3-րդ կետի համաձայն` Պատվիրատու հանդես եկող տնտեսվարող սուբյեկտը փոխհատուցում է չափագիտական աշխատանքներ կատարողին չափագիտական աշխատանքների հետ կապված աշխատակիցների գործուղման, ստուգաչափման միջոցների` մինչև աշխատանքների կատարման վայրը փոխադրման ծախսերը: Ինչպես վերևում արդեն նշել ենք, Զիլ-լաբորատորիայի վառելիքի ծախսը մեծաքանակ է, ուստի` ստուգաչափման որքան շատ հայտեր ներկայացվեն, այնքան Գյումրու տնտեսվարողների համար ընդհանուր ծախսն այդքան մեծաքանակ չի լինի, քանի որ հավասարապես կբաշխվի բոլոր տնտեսվարողների միջև:

 

          Հարգանքով` «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության ղեկավարություն