Metrology
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

<<Չափագիտության ազգային ինստիտուտ>> ՓԲ ընկերությունը մայիսի 20-ին մեծ շուքով նշեց Չափագիտության համաշխարհային օրը

Մայիսի 20-ին նշվում Է Չափագիտության համաշխարհային օրը:

1875թ.-ին Փարիզում անցկացվեց դիվանագիտական կոնֆերանս՝ 20 պետության լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ, որի եզրափակիչ փուլում Ֆրանսիայի արտգործնախարարության շենքում ստորագրվեց Մետրական միջազգային կոնվենցիան: Համաձայն Մետրական կոնվենցիայի՝ ստեղծվել են Չափի և կշռի միջազգային բյուրոն (ՉԿՄԲ) ու Չափի և կշռի միջազգային կոմիտեն (ՉԿՄԿ): ՉԿՄԲ-ի հիմնական նպատակը Մետրական կոնվենցիային մասնակից բոլոր երկրներում չափումների միասնականության ապահովումն է:

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունը` որպես ՀՀ-ում չափումների միասնականությունն ապահովող ազգային մարմին, մեծ շուքով նշեց մասնագիտական տոնը:

Բացման խոսք ասաց «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ստեփանյանը: Վերջինս ի սրտե շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին ամենօրյա բարեխիղճ աշխատանքի համար:

Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար մի շարք աշխատակիցների տրվեցին Պատվոգրեր և Շնորհակալագրեր: Հանդիսավոր արարողության շրջանակում տեղի ունեցավ նաև չափագիտության զարգացման գործում մեծ ավանդ ներդրած աշխատակիցներին  անվանական ժամացույցների հանձնում:

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության աշխատակիցները շնորհավորեցին միմյանց տոնի առթիվ` իրենց հետ տանելով միայն հաճելի և դրական հուշեր: