Metrology
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

Կայացավ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 55-րդ նիստը

2019 թ. հունիսի 27-28-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացել է Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 55-րդ նիստը:

Նիստին ներկա էին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը և տնօրենի գլխավոր խորհրդական Կամո Մովսիսյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին ավելի քան 35 հարց` ուղղված ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման գործունեության կատարելագործմանը՝ արտադրանքի որակի բարձրացման և մրցունակության, գիտատեխնիկական և առևտրատնտեսական կապերի ամրապնդման արդիական խնդիրների լուծման նպատակով:

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 55-րդ նիստի հիմնական հարցը Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի մինչև 2030թ. զարգացման տեսլականն էր:

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի մինչև 2030թ. զարգացման ընդունված տեսլականում նշվեց, որ ներկայիս տնտեսական պայմաններում միջպետական խորհուրդը հարթակ է տնտեսական համագործակցության և Համաձայնագրի մասնակից երկրների միջև գիտատեխնիկական ինտեգրման համար:

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի կարգի և ՄՊԽ կանոնների ընթացակարգի համաձայն՝ ՄՊԽ նախագահ է ընտրվել Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության կոմիտեի նախագահ Շակկալիև Արման Աբայեվիչը, համանախագահներ՝ Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության ղեկավար Աբրամով Ալեքսեյ Վլադիմիրովիչը և Ուզբեկստանի ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման գործակալության գլխավոր տնօրեն Սատտարով Դիլշոդ Նեմատովիչը:

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 55-րդ նիստի շրջանակներում անցկացվեց նաև միջազգային կոնֆերանս՝ «ՄՊԽ ձևաչափով համագործակցության զարգացման նոր ռազմավարություն. Ինչպես ժամանակակից իրականությունում արդարացնել որակի ենթակառուցվածքի ազգային կամակերպությունների սպասումները» թեմայով: