Metrology
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

ԿՕՕՄԵՏ ԿՈՄԻՏԵԻ 29-ՐԴ ՆԻՍՏԸ

2019 թվականի ապրիլի 3-4-ը Գերմանիայի Դրեզդեն քաղաքում տեղի ունեցավ ԿՕՕՄԵՏ Կոմիտեի 29-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցեցին մասնագետներ 16 երկրներից, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային չափագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստին մասնակցեցին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ստեփանյանը և գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդական, ԿՕՕՄԵՏ Կոմիտեի անդամ Կամո Մովսիսյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգային հարցեր: Մասնավորապես, զեկույց ներկայացրեց ԿՕՕՄԵՏ-ի նախագահ Վալերի Գուրևիչը, տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ ԿՕՕՄԵՏ-ի Քարտուղարության ղեկավար Նադեժդա Լյախովան: Քննարկվեցին հարցեր ԿՕՕՄԵՏ-ի գործունեության կատարելագործման վերաբերյալ, ԿՕՕՄԵՏ-ի կառուցվածքը, 2019 թվականին ԿՕՕՄԵՏ-ի և EURAMET-ի համագործակցության միջոցառումների պլանը, քննարկվեց ԿՕՕՄԵՏ-ի գործունեությունը իրավական չափագիտության ոլորտում, տեղեկատվական և ուսուցման ոլորտներում, քննարկվեցին նաև ԿՕՕՄԵՏ-ի և ՄՊԽ-ի միջև չափագիտության ոլորտում համագործակցությանը և փոխգործողությանն առնչվող հարցեր` արդիականացված արձանագրության համաձայնեցման վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր: Միջազգային և տարածաշրջանային չափագիտական կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչները հանդես եկան իրենց գործունեության մասին տեղեկատվությամբ, ինչպես նաև` ԿՕՕՄԵՏ Կոմիտեի անդամ հանդիսացող ազգային չափագիտական կազմակերպությունների ներկայացուցիչները: Բոլոր հարցերի մասով ընդունվեցին համապատասխան որոշումներ:

ԿՕՕՄԵՏ-ի աշխատանքներում և գործունեության մեջ անձնական մեծ ներդրման համար «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդական Կամո Մովսիսյանին շնորհվեց «ԿՕՕՄԵՏ-ի  վաստակավոր չափագետ» կոչումը: Նիստի ժամանակ կայացավ Կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը: