Արդյունաբերական չափագիտություն

 

Արդյունաբերական չափագիտության հիմնական գործառույթներն են հետևելիության ապահովումը, տրամաչափարկումը, փորձարկումները և չափումները, որոնք նպաստում են երկրի տնտեսության զարգացվածությանը և գիտատեխնիկական առաջընթացին:

Ուստի,  չափումների միասնականության ապահովման բնագավառում լուրջ և հիմնարար դեր է խաղում ժամանակակից չափագիտական պահանջներին համապատասխան էտալոնային սարքավորումներով հագեցված՝ արդյունաբերական չափագիտության էտալոնային կենտրոնի, մի շարք տրամաչափարկման լաբորատորիաների առկայությունը, որը կապահովի արդյունաբերական ձեռնարկությունների չափագիտական սպասարկման որակի էական աճը, ինչպես նաև օրենսդրական և գիտական չափագիտութան զարգացումը:

Որակի ենթակառուցվածքի արդիականացման նպատակի շրջանակներում մեկնարկվել է «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» (ԱԽՈԵ)` Համաշխարհային բանկի կողմից վարկավորված ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել արդյունաբերական չափագիտության մասով` ընկերության կարողությունները, որոնք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին։ Ծրագրի իրականացման համար նախատեսված հիմնական քայլերն են`

  • վերակազմակերպում, համաշխարհային կարգի հաստատություն ստեղծելու նպատակով, որը կապահովի միջազգայնորեն ճանաչված որակի կառավարման համակարգերի /ՈԿՀ/ ներքո գործող չափագիտական ծառայություններ,
  • արդյունաբերական չափագիտության կենտրոնի շենքի և լաբորատորիաների վերանորոգում, լաբորատորիաների համար սարքավորումների գնում՝ չափագիտության համակարգի ենթակառուցվածքն արդիականացնելու նպատակով,
  • անձնակազմի կոմպետենտության զարգացման ապահովում՝ չափման նորագույն սարքավորումներն շահագործելու համար պատշաճ հմտություններ ձեռք բերելու նպատակով։

Արդյունքում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը կհամալրվի միջազգային ճանաչում ունեցող լաբորատորիաներով, կմասնակցի միջլաբորատոր համեմատությունների, ուստի կհանդիսանա չափումների բնագավառում ազգային և միջազգային մակարդակներում կապող կամուրջ: