Metrology
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

Ազգային չափանմուշներ

 

   Չափանմուշը (էտալոնը) ծառայում է ֆիզիկական մեծությունների վերարտադրման, պահպանման և այլ չափման միջոցներին փոխանցելու համար, սահմանում է տրված մեծությունը՝ հաստատված արժեքով և համապատասխան չափման անորոշությամբ, և օգտագործվում է որպես սկզբնաղբյուր: Չափանմուշը առանձնանում է նյութի կայունությամբ և ժամանակի ընթացքում հնարավորինս քիչ փոփոխման ենթարկվելու հատկությունով:

   Գոյություն ունեն չափանմուշների հետևյալ տեսակները՝

  1. Միջազգային չափանմուշ` միջազգային համաձայնագրով միջազգային չափման միավոր համարվող չափանմուշ, որը կիրառելի է ամբողջ աշխարհում:
  2. Ազգային չափանմուշ` պետական լիազոր մարմինների կողմից առաջնային համարվող չափանմուշ, որը գործում է որպես առաջնային տվյալ պետության տարածքում և հիմք է ծառայում համապատասխան մեծության տեսակի մյուս չափման էտալոններին արժեք փոխանցելու համար:
  3. Առաջնային չափանմուշ` համաժողովով ընտրված, որպես նույնականացման միջոց հաստատված էտալոն, որը տվյալ գիտատեխնիկական ոլորտում ապահովում է հնարավոր առավելագույն ճշգրտությունը:
  4. Երկրորդային չափանմուշ` անմիջականորեն միևնույն տեսակի մեծության համար առաջնային էտալոնի հետ, կալիբրավորման միջոցով ստացված էտալոն:
  5. Փոխադրելի չափանմուշ` տարբեր վայրեր տեղափոխման և կիրառման համար նախատեսված էտալոն: Տվյալ էտալոնը կիրառվում է, եթե այս կամ այն պատճառներով բացակայում է էտալոնները անմիջականորեն համեմատելու հնարավուրությունը:
  6. Ելակետային չափանմուշ` տրված կազմակերպության կամ տրված վայրում միևնույն տեսակի մեծությունների մեկ դաս ցածր էտալոնների կալիբրավորման համար նախատեսված էտալոն: Տվյալ էտալոնը փոխանցում է տվյալները հիերարխիկ կառույցում իրենից ստորև գտնվող չափման միջոցներին:
  7. Աշխատանքային չափանմուշ` աշխատանքային չափման միջոցները ստուգաչափելու և կալիբրավորելու նպատակով կիրառվող էտալոն: Այն հայտնի է նաև որպես «ստուգող էտալոն» կամ «հսկող էտալոն» անվանումով: