Metrology
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

ՉՄ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄ

ԾԱՆՈՒՑՈՒՄ

       «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ սույնով ծանուցվում է ստուգաչափման ենթակա չափման միջոց կիրառող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝
     Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 1-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշման համաձայն առևտրային նպատակներով կիրառվող չափման միջոցները պետք է մինչև նախորդ ստուգաչափման ժամկետի ավարտը սահմանված կարգով ներկայացվեն ստուգաչափման Չափագիտության ազգային մարմին:

 

Կարգ հայտերի ընդունման 

 Սույնով սահմանվում է Ընկերության հայտերի ընդունման կարգը:

 Ստուգաչափման հայտերի ընդունումը կազմակերպում է ընդհանուր բաժինը:

 Հայտատուն ստուգաչափման համար լրացնում է հայտի ձևաթուղթը.

• կազմակերպության անվանումը, հայտատուի անուն, ազգանունը

• չափման միջոցի անվանումը, քանակը,

• կազմակերպության վավերապայմանները (ռեկվիզիտները), հայտատուի (ֆիզիկական անձ) անձնագրային տվյալները,

• կազմակերպության ղեկավարի/հայտատուի ստորագրությունը, ամսաթիվը, կնիքը:

Յուրաքանչյուր հայտ գրանցվում է գրանցամատյանում:

 Ներկայացված հայտի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է համակարգի գրանցման հերթական մտից համարը, ամսաթիվը:

 Մակագրված հայտերը ստորաբաժանումներին է տրամադրվում թղթային տարբերակով, առաջին օրինակը պահվում է ընդհանուր բաժնում:

 Համապատասխան ստորաբաժանումը հայտի հիման վրա կազմակերպում է գործընթացը:

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 19.02.2018Թ. ԹԻՎ 133-Ն ՀՐԱՄԱՆԸ՝ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐՈՇԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N-1018-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 104-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 30.07.2018Թ. ԹԻՎ 591-Ն ՀՐԱՄԱՆԸ՝  ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 132-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սակագներ և ծառայություններ

  Համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 7-րդ գլխի  27-րդ  հոդվածի 2-րդ կետի. «Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման`մինչև 35000 դրամի սահմաններում` լիազորված մարմնի սահմանած գներին համապատասխան»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 19.02.2018Թ. ԹԻՎ 132-Ն ՀՐԱՄԱՆԸ՝ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԹՈՒՂԹ

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԱԿՏԻ ՁԵՎ