Metrology
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունում գործում է ուսումնական կենտրոն, որը համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի (գլուխ 3, հոդված 11, կ.14)` կազմակերպում և իրականացնում է չափումների միասնականության ապահովման բնագավառում կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, տրամաչափարկման և փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր:

Դասընթացներն անցկացվում են ինստիտուտի փորձառու մասնագետների կողմից` ինտերակտիվ մեթոդներով ու միջոցներով (սլայդների ցուցադրում, թեսթեր, գործնական խաղեր, գործնական առաջադրանքներ, իրավիճակների վերլուծություններ), մատուցված նյութերի յուրացումը գնահատվում է թեսթերի միջոցով:

    

ԾՐԱԳԻՐ

ՈՒսումնական դասընթացների կազմակերպման

հ/հ

Դասընթացի անվանումը

Տևողությունը

Դասընթացի անցկաց­ման ժամկետները

օր

ժամ

ամիսներ

1

 «Չափումների միասնականության ապահովման մասին»  ՀՀ օրենքի հիմնադրույթները

1

8

յուրաքանչյուր ամիս

2

Օրենսդրական չափագիտության գործառույթները. չափման միջոցների տեսակի հաստատումը, չափման միջոցների ստուգաչափումը, չափագիտական հսկողությունը, չափագիտական փորձաքննությունը

2

 

3

12

 

18

ըստ պահանջարկի

3

Չափումների միասնականության ապահովումը. օրենսդրությունը և  չափագիտական հսկողությունը  օրենսդրորեն կանոնակարգվող ոլորտներում

3

18

ըստ պահանջարկի

4

Չափումների միասնականության ապահովման ազգային համակարգը. նկարագրութ-յունը, անհրաժեշտությունը և կիրառումը

2

12

ըստ պահանջարկի

5

Չափման միջոցների ստուգաչափման հիմնադրույթները

1

8

ըստ պահանջարկի

6

Չափման միջոցների տրամաչափարկման հիմնադրույթները

1

8

փետրվար, հունիս

7

Չափման միջոցների ստուգաչափումը ըստ ֆիզիկական մեծությունների

3

18

մարտ, հուլիս

8

Տրամաչափարկումներն ըստ չափումների տեսակների

3

18

ապրիլ, հոկտեմբեր

9

Տեխնիկական պարամետրերի չափման հիմունքները. չափման տեսակները և մեթոդ-ները, չափման սխալանքները, չափումների որակը

2

12

փետրվար, մայիս

10

Չափման հետևելիությունը ըստ ISO/IEC 17025 ստանդարտի, պահանջների ներկա­յա­ցում և գործնական կիրառում

4

24

հունիս, սեպտեմբեր

11

Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաներին ներկայացվող պահանջները համաձայն ISO/IEC 17025 ստանդարտի

4

24

փետրվար, մայիս, նոյեմբեր

12

Չափման միջոցների տրամաչափարկման, չափման անորոշության գնահատման, չափման հետևելիության ապահովման հիմնադրույթները (ISO/IEC 17025:2005,
ISO/IEC 17043:2010, ISO/IEC Guide 98-3:2008)

3

4

18

24

ըստ պահանջարկի

13

Փորձարկման լաբորատորիայի կառավարման պահանջները համաձայն ISO/IEC 17025: 2005 ստանդարտի. որակի կառավարման համակարգը, փաստաթղթերի կառավարումը, չհամապատասխանող աշխատանքի կառավարումը, ուղղիչ և կանխարգելիչ գործողությունները, ներքին աուդիտները, ղեկավարության կողմից կատարվող վերլուծությունները

2

12

ըստ պահանջարկի

14

Փորձարկման լաբորատորիային ներկայացվող տեխնիկական պահանջները համաձայն ISO/IEC 17025: 2005 ստանդարտի. փորձարկումների մեթոդները, չափման հետևելիությունը, չափման անորոշության գնահատումը, փորձարկումների և տրամաչափարկումների արդյունքների որակի ապահովումը

2

3

12

18

ըստ պահանջարկի

15

Բժշկական լաբորատորիաների կոմպետենտությանը, որակին և անվտանգությանը ներկայացվող պահանջները համաձայն ISO 15189:2007 ստանդարտի

3

18

ըստ պահանջարկի

16

Տրամաչափարկումներին ներկայացվող պահանջները համաձայն ISO/IEC 17025 ստանդարտի (այդ թվում՝ տրամաչափարկման մեթոդներ ու դրանց գնահատում, չափ­ման հետևելիություն, չափման անորոշությունների գնահատում)

3

18

ապրիլ, հուլիս, հոկտեմբեր

Ծանոթություն.  Հայտատուների պահանջներից ելնելով դասընթացների ցանկը և տևողությունը ենթակա են փոփոխության:  

  Ուսումնական կենտրոնը համագործակցում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ:        

  Դասընթացներին մասնակցության հայտերը ընդունվում են <<Չափագիտության ազգային ինստիտուտ>>-ի կողմից հաստատված կարգով:

  Յուրաքանչյուր առաջարկվող դասընթացի համար ունկնդիրներին տրամադրվում են ուսուցողամեթոդական և տեղեկատվական նյութերի փաթեթներ:

 

  Դասընթացի ավարտին տրվում է Վկայագիր: