Metrology
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

Որակի կառավարման համակարգ

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի 2019թ. հունիսի 18-ի  21-Ն հրամանի համաձայն և ԻՍՕ 9001:2015 միջազգային ստանդարտի պահանջով` «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունում սկսվել են Որակի կառավարման համակարգի ներդրման աշխատանքները:

 

Ի՞նչ են իրենցից ներկայացնում ԻՍՕ 9000 շարքի միջազգային ստանդարտները.

ԻՍՕ 9000 շարքի միջազգային ստանդարտները որակի միջազգային փաստաթղթերի հիմնարար համալիր են: Վերջինս ներառում է կիրառման բազմաթիվ բնագավառներ:

ԻՍՕ 9000 շարքի միջազգային ստանդարտները սահմանում են պահանջներ որակի կառավարման համակարգի նկատմամբ, որն ապահովում է կոնկրետ ծառայության (արտադրանքի) մրցունակությունը և որակը:

ԻՍՕ 9000 շարքի միջազգային ստանդարտներն արտացոլում են որակի բնագավառում համաշխարհային փորձը և որակի ապահովման վերաբերյալ դիտարկում են հարցերի լայն շրջանակ:

 

Ի՞նչ արդյունք կտա Որակի կառավարման համակարգի ներդրումը «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությանը և ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սպառողներին.

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունում Որակի կառավարման համակարգի ներդրումն ու կիրառումն ընկերության որդեգրած ռազմավարության անքակտելի մասն է կազմում:

Որակի կառավարման համակարգն, անկասկած, կնպաստի ընկերության գործունեության արդյունքների բարելավմանը և կապահովի ամուր հենք՝ նախաձեռնությունների կայուն զարգացման համար:

Կառավարման համակարգն անհրաժեշտ է, որպեսզի իրացման շուկայում «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի և հուսալիության նկատմամբ սպառողների շրջանում ձևավորվի վստահության մթնոլորտ:

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության ղեկավարությունը, առաջադրված նպատակն իրականացնելիս, կանխատեսում է հետևյալ հնարավոր առավելությունների և օգուտների շոշափելի ձեռքբերումը.

  • ծառայությունների անընդմեջ մատուցման ունակության բարձրացում, ինչն էլ ավելի ժամանակին և ամբողջությամբ կբավարարի սպառողների սահմանված և նորմատիվ կիրառվող պահանջները,
  • նոր տեսակի մատուցվող ծառայությունների մշակման և իրացման ժամանակահատվածի կրճատում՝ բարելավելով սպառողի անընդհատ փոփոխվող պահանջմունքները,
  • սպառողների բավարարվածության բարձրացմանն օժանդակող միջոցներ,
  • սպառողի հետ արդյունավետ կապի ապահովում,
  • մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում,
  • ընկերության կամ մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացում և նոր սպառողների ներգրավման հնարավորությունների մեծացում,
  • կառավարման մշակում՝ ուղղված հստակ արդյունքի հասնելուն՝ գործընթացային մոտեցման և որակի կառավարման այլ սկզբունքների հիման վրա,
  • որակի կառավարման համակարգերի սահմանված պահանջներին համապատասխանության ցուցադրման ունակություն,
  • ընկերության աշխատանքի բարելավում՝ ի հաշիվ  կառավարման համակարգերի կատարելագործման, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունում կարգուկանոնի հաստատման, պատասխանատվությունների բաշխման և ամրագրման գործում գործառույթների լրամշակման և աշխատանքի նկատմամբ կատարողների վերաբերմունքի բարելավման,
  • ընկերության աշխատակիցների համագործակցության նշանակալիորեն բարելավելում, ստորաբաժանումների աշխատանքի կարգավորում՝ համակարգի փաստաթղթերում գրառելով ընկերության գործունեության բոլոր տեսակի գործառույթները,
  • աշխատանքային և տեխնոլոգիական կարգապահության բարելավում,
  • ղեկավարության և միջին անձնակազմի պատասխանատվության բարձրացում,
  • ուղղել ջանքերը դեպի ռիսկը և հնարավորությունները՝ կապված ընկերության ներքին միջավայրի և նպատակների հետ,
  • նոր մոտեցման ներդրում` ռիսկերի նկատմամբ կողմնորոշված մտածելակերպի առկայություն. ինչպես ռիսկերի, այնպես էլ հնարավորությունների դիտարկումը հիմք է ստեղծում կառավարման համակարգի արդյունավորությունը բարձրացնելու, բարելավված արդյունքներին հասնելու և բացասական հետևանքները կանխելու համար:

Այսպիսով, Որակի կառավարման համակարգի ներդրման և կիրառման արդյունքում ընկերության հստակ սահմանված նպատակների իրականացման և գործընկերների հետ փոխշահավետ հարաբերությունների ապահովման համար կսեղծվի նպաստավոր միջավայր: