Metrology
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

Տեղեկատվության ազատությունը և տրամադրումը

«ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 1, ենթակետ 2-րդ)։

  • Տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 3):
  •       Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 6, ենթակետ 1)։
  • Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 6, ենթակետ 3):

 

Տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել գրավոր կամ բանավոր հարցումով։
 

Գրավոր  հարցման  մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը) Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 1)։

Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում՝
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը» Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 7):

    

Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 3)՝

1.      դա չի պարունակում վերը նշված տվյալները.

    2.     պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են.

  3.   դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է, բացառությամբ    «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի։

Ի դեպ, դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 4)։

 

Բանավոր  հարցմամբ  դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը և ազգանունը Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 5)։

Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում։ Եթե բանավոր հարցմամբ դիմողը չի հայտնում իր անունը և ազգանունը, և (կամ) բանավոր հարցումը չի համապատասխանում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ապա տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատասխանել բանավոր հարցմանը Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 6)։

 

Տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե՝

• պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք,
• խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը,
• պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,
• բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
• խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 8, ենթակետ 1):

 

Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե՝

• վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաեւ տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետեւանքներին,
• ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առեւտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,
• չտրամադրումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգեւոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:
Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 8, ենթակետ 3):

 

Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձ ԱՆԻ ԴԵՂՈՅԱՆ

Հեռախոս`  (+374) 10 232600 (129)                                                                                                             

Էլփոստ`  deghoyan@metrology.am

 

ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ