Metrology
<<ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ և ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ>> ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

Աշխատանք՝ Ստանդարտացման և չափման միջոցների տեսակի հաստատման բաժնում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը Ստանդարտացման և չափման միջոցների տեսակի հաստատման բաժնում աշխատանքի է հրավիրում համապատասխան մասնագետների։

 

Հիմնական պարտականությունները.

- ստանդարտների մշակում,

- ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքների համակարգում,

- ստանդարտների տվյալների բազայի վարում,

- ՀՀ պետական գերատեսչությունների, տեխնիկական հանձնաժողովների հետ պաշտոնական նամակագրություն,

- պատշաճ հաղորդակցության իրականացում շահագրգիռ կողմերի, ներառյալ՝ պետական, մասնավոր և հասարակական հատվածների հետ, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում և փոխանակում։

 

Ներկայացվող պահանջները.

  • բարձրագույն կրթություն,
  • անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
  • ՏՏ հմտություններ (Microsoft Office), տվյալների բազաների վարման իմացություն,
  • հաղորդակցման, կազմակերպչական և վերլուծական կարողություններ,
  • թիմային աշխատանք,
  • զեկույցներ, առաջարկություններ, հաշվետվություններ գրելու կարողություններ,
  • հանրային կառավարման գործընթացների իմացությունը կամ փորձը կդիտվի որպես առավելություն։

                                                

 

            Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն hr@metrology.am էլ. հասցեին մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը:

            Մեր կոնտակտային հեռախոսահամարն է` (+374 10) 23-26-00 (139)։