Metrology
<<ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ և ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ>> ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆՄՈՒՇՆԵՐ

Ֆիզիկական մեծությունների միավորների ազգային չափանմուշներ (ազգային էտալոններ)

 

 

Անվանումը

Չափանմուշի

տեսակը

Համարը ռեեստրում

Կրճատ անվանումը

Թողարկման

տարին

Որպես ազգային չափանմուշ ճանաչման տարին

Ճառագայթման դաշտի ազգային չափանմուշ

Ազգային չափանմուշ

ԱՉ ՀՀ 1-21

ՀայՍՉԱՄ

1976

2021

Ճառագայթման դաշտի ազգային չափանմուշ

Ազգային չափանմուշ

ԱՉ ՀՀ 2-21

ՀայՍՉԱՄ

1981

2021

Ճառագայթման դաշտի ազգային չափանմուշ

Ազգային չափանմուշ

ԱՉ ՀՀ 3-21

ՀայՍՉԱՄ

1976

2021

Ճառագայթման դաշտի ազգային չափանմուշ

Ազգային չափանմուշ

ԱՉ ՀՀ 4-21

ՀայՍՉԱՄ

1981

2021

Զանգվածի միավորի ազգային չափանմուշ

Ազգային չափանմուշ

ԱՉ ՀՀ 5-21

ՀայՍՉԱՄ

2021

 

2021

 

 

 

Արդյունաբերական չափագիտությունը տրամադրում է հետևելի և միջազգայնորեն ճանաչված տրամաչափարկման ծառայություններ չափման միջոցներ կիրառողների համար, ինչպես նաև առաջարկում է չափագիտական փորձագիտություն, վերապատրաստում և խորհրդատվություն արդյունաբերության համար: Չափագիտական հետևելիությունը ժամանակակից չափագիտության առանցքային հասկացություններից է, քանի որ այն ապահովում է երկրում տարբեր չափման միջոցներով իրականացված չափումների միասնականությունը: Դա չափման արդյունքի կամ էտալոնի արժեքի հատկանիշ է, որը կայանում է համապատասխան միջազգային կամ ազգային էտալոնների հետ նրա կապի ստեղծման հնարավորության մեջ՝ սահմանված տրամաչափարկման/ստուգաչափման անխախտ շղթայի միջոցով (հետևելիության շղթա), որի յուրաքանչյուր օղակում նշվում է չափման անորոշությունը/չափման միջոցի սխալանքը: Սա ապահովում է չափման արդյունքի կամ էտալոնի արժեքի կապն ավելի բարձր ճշտության էտալոնի հետ՝ ապահովելով կապը ելակետային էտալոնի հետ: Վերջին օգտատերը կարող է ապահովել բարձր միջազգային մակարդակի հետևելիություն ուղղակիորեն չափագիտության ազգային մարմնից կամ երկրորդային տրամաչափարկման լաբորատորիաներից, որոնք հավատարմագրված են համաձայն ԻՍՕ/ԻԵԿ 17025 ստանդարտի: Տարբեր փոխադարձ ճանաչման համաձայնագրերի արդյունքում հետևելիությունը կարելի է ձեռք բերել օգտագործողի՝ երկրից դուրս գտնվող լաբորատորիաներից: Մասնավորապես, ՀՀ-ում 2021թ.-ին որպես ազգային էտալոն ճանաչված զանգվածի միավորի ազգային չափանմուշի պարագայում հետևելիությունը «ձեռք է բերվել» Գերմանիայից, վերջինիս ազգային էտալոնը` No 52–ը, միջազգային ընդունված էտալոնի կրկնօրինակն է և պարբերական համեմատությունների միջոցով հետևելի է միավորների միջազգային համակարգում ընդունված միավորին (https://www.ptb.de/cms/en/ptb/fachabteilungen/abt1/fb-11/ag-111/national-prototype-of-the-kilogram.html):

Արդյունաբերության մեջ ընկերությունների մրցակցության համար, մասնավորապես երբ խոսքը գնում է փոքր և միջին ձեռնարկությունների մասին, չափազանց կարևոր է ունենալ ազգային էտալոններ, էտալոններ, ստանդարտ նմուշներ և հետևելի տրամաչափարկման ծառայություններ:

Էտալոնը (չափանմուշ)` նյութական չափ է, չափման միջոց, ստանդարտ նմուշ կամ չափողական համակարգ, որը նախատեսված է համապատասխան անորոշությամբ արժեքի կամ միավորի վերարտադրման, սահմանման, պահպանման և այլ չափման միջոցներին փոխանցման համար: Ազգային էտալոնը (ազգային չափանմուշ)` չափանմուշ է, որը չափագիտության ազգային մարմնի որոշմամբ ճանաչվել է որպես ելակետային Հայաստանի Հանրապետության տարածքում:

Այսօր ժամանակակից չափագիտության իստիտուտներում սեղծվում են էտալոններ, չափման միջոցներ և մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս չափման միավորների փոխանցման համար: Էտալոններն իրենցից ներկայացնում են բարդ համակարգեր,  գործիքային համալիրներ և այլն: Էտալոնները  չափազանց  արժեքավոր են երկրի համար, քանի որ մարդկային գործունեության ցանկացած բնագավառում չափման սխալները հղի են բազմաթիվ բացասական հետևանքներով: Արդյունաբերության մեջ ոչ բավարար ճշգրիտ չափումները կարող են առաջացնել տնտեսական մեծ կորուստներ, իսկ գիտության մեջ կարող են տեղի չունենալ հայտնագործություններ: Նոր էտալոնների ներդրումը և ստեղծումը կապահովի  ՀՀ տնտեսության ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ, ինչպես նաև կօժանդակի համաշխարհային առևտրային կազմակերպություններին ինտեգրվելուն՝ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման միջոցով:

Չափումների հետևելիության ապահովման հիմնական գործիքը չափման միջոցի, չափման համակարգի և նմուշային օբյեկտի տրամաչափարկումն է: Տրամաչափարկման միջոցով ձևավորվում է էտալոնով սահմանված արժեքի և չափման միջոցի համապատասխան ցուցմունքի կամ նյութական մեծության միջև հարաբերակցությունը, որի դեպքում հաշվի է առնված չափման անորոշությունը: Չափման անորոշությունը չափման արդյունքների որակի քանակական չափն է, որը հնարավորություն է տալիս համեմատել չափման արդյունքներն այլ արդյունքների, նմուշային արժեքների կամ էտալոնների հետ:

Վերջին տարիներին չափագիտության ազգային համակարգը վերազինվել է ժամանակակից չափման միջոցներով, կազմավորվել են թվով 5 ազգային էտալոններ, հիմնվել են տրամաչափարկման լաբորատորիաներ, մի շարք չափման ուղղություններով կատարվել է լաբորատոր պայմանների բարելավում, չափումների կարողությունների ընդլայնում, վերապատրաստվել են մեծ թվով աշխատակիցներ` միջազգային գործընկեր կազմակերպությունների միջոցով:

 

                                             

 

                                    Գծապատկեր 1. Հետևելիության շղթայի սխեմատիկ պատկերը: Անորոշությունը աճում է հետևելիության շղթան ի վար:

 

Վերը բերված գծապատկերում տեսանելի է ազգային էտալոնների «տեղը» հետևելիության շղթայում:

Բերված ճանաչողական բնույթի նյութի շրջանակներում առաջարկվում է ուսումնասիրել նաև հետևյալ բաց հղումներում բերված նյութերը՝

  1.  https://www.bipm.org/documents/20126/42177518/National-Metrology-Systems.pdf/3f13d88c-aef6-9c50-62dc-39fa6f48f6e9
  2.  https://www.gum.gov.pl/en/services/measurement-units-and-s/20,Measurement-units-and-standards.html
  3.  https://library.wmo.int/pmb_ged/iom_109_en/Session4/O4_01_Dobre_Metrological_Traceability_Examples.pdf
  4.  https://www.bipm.org/documents/20126/27326318/RapportBIPM-2010-08.pdf/814f55b6-7643-b5e0-39f1-f8384b98e0d3
  5.  https://www.bipm.org/documents/20126/27326318/RapportBIPM-2010-08.pdf/814f55b6-7643-b5e0-39f1-f8384b98e0d3
  6.  https://www.bipm.org/documents/20126/42177518/BIPM-OIML-ILAC-ISO_joint_declaration_2011.pdf/9f828dc6-bf36-f68c-b6d5-027c63dab9a9