Metrology
<<ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ և ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ>> ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը

2021 թվականի հուլիսի 14-ին տեղի ունեցավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) հերթական՝ 59-րդ նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր հաջորդ երկու տարիների համար խորհրդի նախագահի ընտրության հարցը: ՄՊԽ նախագահ ընտրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, տնօրենի առաջին տեղակալ Մեսրոպ Բզնունին, տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը, գլխավոր չափագետ Կամո Մովսիսյանը և Ստանդարտացման և չափման միջոցների տեսակի հաստատման բաժնի պետ Թերեզա Բաբայանը:

Խորհրդի անդամները կարևորեցին ՄՊԽ մինչև 2030թ. զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների պլանով նախատեսված գործողությունների կատարման ապահովումը՝ ըստ սահմանված ժամանակացույցի:

Նիստի ընթացքում քննարկվեց ՄՊԽ և ԻՍՕ միջև համագործակցության հեռանկարը, ներկայացվեց ԻՍՕ տարածաշրջանային ներգրավման քաղաքականությունը: Բարձրացվեց երկու կառույցների միջև հետագա համագործակցության զարգացման նպատակով համաձայնագիր կնքելու հարցը, որի դրույթները կքննարկվեն հաջորդ՝ Ստանդարտացման միջպետական գիտատեխնիկական հանձնաժողովի նիստին:

ՄՊԽ անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարները հավանություն տվեցին նոր ստանդարտացման «Հալալ արտադրանք և ծառայություններ» միջպետական տեխնիկական հանձնաժողովի ստեղծմանը: ՀՀ տնտեսության համար կարևորելով նշված հանձնաժողովի գործունեության շրջանակները՝ Հայաստանի Հանրապետությունը հանձնաժողովի աշխատանքներում կններգրավվի որպես լիիրավ անդամ: