Metrology
<<ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ և ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ>> ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

<<Արագածի գիտական կենտրոն>>-ում գտնվող էտալոնային ալեհավաքները ճանաչվել են, որպես <<Ազգային չափանմուշ>>-ներ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի (ՍՉԱՄ) գիտական խորհուրդը 2021թ. ապրիլի 13-ի նիստում «Արագածի  գիտական կենտրոն»-ում  գտնվող ԳԷՊԻ-0.25, ԳԷՊԻ-0.5, ԳԷՊԻ-1 և ԳԷՊԻ-2 էտալոնային ալեհավաքները ճանաչել է, որպես «Ազգային չափանմուշ»-ներ:

«Արագածի գիտական կենտրոն»-ում առկա և վերականգնված ԳԷՊԻ տեսակի 4 ալեհավաքները նախկինում ռադիոֆիզիկական չափումների ոլորտում եղել են որպես ԽՍՀՄ առաջնային չափանմուշներ՝ էտալոններ (առկա են ալեհավաքների վերաբերյալ ԽՍՀՄ գործող 4 ստանդարտները):

Պահպանվող ԳԷՊԻ չափային շարքի էտալոնների բացվածքի չափերն են – 0,25 մ, 0,5 մ, 1 մ և 2 մ: Չափանմուշների այս շարքը կարող է ապահովել բարձր ճշտությամբ և հաճախականությունների լայն տիրույթում չափումների միասնականություն 0,1 մ մինչև 3մ բացվածք ունեցող անտենային համակարգերի համար:

Չորս էտալոնները 0.25-ից մինչև 2մ չափեր ունեցող բարձրագույն ճշգրտությամբ պատրաստված ալեհավաքներ են, որոնք կարող են աշխատել 2.5-ից մինչև 40 ԳՀՑ  հաճախականային տիրույթում և կարող են ապահովել ռադիոլոկացիայում, ռադիոնավիգացիայում, ռադիոկապում և այլ բնագավառներում օգտագործվող բոլոր տեսակի և նպատակի ալեհավաքների չափումների միասնականությունը:

Անտենաների  էտալոնները (չափանմուշները) ստեղծվել են 1972-1990թթ. Ռադիոֆիզիկական Չափումների Համամիութենական ԳՀԻ-ում, ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարությամբ: Այդ էտալոնները  հանդիսանում էին աշխարհում առաջին ԽՍՀՄ պետական, հետագայում ԱՊՀ երկրների միջպետական էտալոններ անտենային բնութագրերի  չափման ասպարեզում:Ներկայումս հանդիսանում են ՀՀ ազգային չափանմուշներ:

 

 

                                                                  

Ռուպորային 0,25 x 0,25 մ բացվածքով ԳԷՊԻ-0,25 և հայելային պարաբոյիկ 0,5 մ և 1 մ տրամագիծ ունեցող բացվածքով ԳԷՊԻ-0, 5 և ԳԷՊԻ-1 անտենային չափանմուշների պահպանման դահլիճը:

 

 

                                                                                

 

Հայելային պարաբոյիկ, 2 մ տրամագիծ ունեցող բացվածքով ԳԷՊԻ-2

անտենային չափանմուշի պահպանման դահլիճը և աշտարակը: