Metrology
<<ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ և ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ>> ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

Չափագիտության համաշխարհային օր

Մայիսի 20-ը Չափագիտության համաշխարհային օրն է։ 2021 թ.-ի թեման է՝ «Չափում առողջության համար»:

Չափագիտությունը՝ գիտություն է չափումների մասին, որը կարևոր դեր ունի գիտական հայտնագործությունների և նորարարության, արդյունաբերական արտադրության և միջազգային առևտրի, կյանքի որակի բարելավման և գլոբալ միջավայրի պաշտպանության գործում:

1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում 17 պետությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվեց Մետրական կոնվենցիան (Convention du Mètre, Metric Convention), որը առաջին միջազգային համաձայնագիրն է չափումների միասնականության ապահովման մասով: Կոնվենցիային համապատասխան ստեղծվեց Չափերի և կշիռների միջազգային բյուրոն (Bureau international des poids et mesures): Կոնվենցիան սահմանեց գլոբալ համագործակցության հիմքը չափագիտության և դրա արդյունաբերական, առևտրային և հասարակական կիրառական ծրագրերում: Մետրական կոնվենցիայի նախնական նպատակը՝ չափումների համաշխարհային միատարրությունը (միատեսակությունը կամ փոխճանաչելիությունը), շարունակում է մնալ նույնքան կարևոր և արդիական, որքան 1875 թվականին էր:

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ՀՀ ողջ տարածքում ապահովում է չափումների միասնականությունը։ Վերջին մեկ տարում «Արագածի  գիտական կենտրոն»-ում  գտնվող ԳԷՊԻ-0.25, ԳԷՊԻ-0.5, ԳԷՊԻ-1 և ԳԷՊԻ-2 էտալոնային ալեհավաքները ճանաչվել են` որպես «Ազգային չափանմուշ»-ներ։ Արդյունաբերական չափագիտության կենտրոնի ստեղծման համար կատարվել են կենտրոնի լաբորատորիաների նախագծման աշխատանքները, ձեռք են բերվել ջերմային մեծությունների չափումների և զանգված և հարակից մեծությունների չափումների տրամաչափարկման լաբորատորիաների համար բարձր ճշտությամբ սարքավորումներ, որոնք կսպասարկեն հետևյալ ոլորտներին՝ ռազմական արդյունաբերություն, բժշկական նշանակության հիմնարկներ, գազամատակարարման ցանց, հանքարդյունաբերություն, գիտական լաբորատորիաներ, լաբորատոր փորձարկումների ոլորտ, դեղագործություն և այլն:

Նախորդ տարին չափագիտության համար ձեռքբերումների տարի էր, մաղթում ենք հաջողությունների շարունակականություն և չափագիտական նոր կարողությունների հիմնում:

Շնորհավո´ր տոնդ, սիրելի չափագետ: