Metrology
<<ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ և ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ>> ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

<<Հարավային Կովկասի երկրներում որակի ենթակառուցվածքների ուժեղացում>> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ղեկավար կազմի հերթական նիստը

«Հարավային Կովկասի երկրներում որակի ենթակառուցվածքների ուժեղացում» ծրագրի շրջանակներում (ծրագրի համարը՝ 95333) 2021 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցավ ղեկավար կազմի հերթական նիստը՝ առցանց եղանակով, որին մասնակցեցին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը և որակի կառավարիչ Գևորգ Մարտոյանը:

Հերթական նիստի նպատակն էր ամփոփել նախորդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքները, նախածել 2021 թվականի 2-րդ եռամսյակի միջոցառումների ցանկը ըստ առաջնահերթությունների, վեր հանել եղած խնդիրները և առաջարկել դրանց վերաբերյալ լուծումներ:

Մասնակիցները հանդես եկան զեկույցներով` նշելով վերջին շրջանում իրականացված կարևոր աշխատանքները, առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները: Հայկական կողմը մասնակիցներին հաղորդեց, որ իրականացվել է ջերմային չափումների լաբորատորիայի վերազինում ժամանակակից սարքավորումներով, մշակվել են տրամաչափարկման մեթոդիկաները, որոնք վերանայվել են PTB-ի փորձագետների կողմից և ստացվել է դրական կարծիք։ Հայտ է ներկայացվել «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ համաձայն ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի պահանջների ջերմային չափումների լաբորատորիան հավատարմագրելու նպատակով։

Կայացավ բաց քննարկում` հարց-պատասխան ձևաչափով, և լրամշակվեց 2021 թվականի 2-րդ եռամսյակի ծրագրի իրականացման ժամանակացույցը:

2021թ-ի 2-րդ եռամսյակում կիրականացվեն ՍՉԱՄ ՓԲԸ-ի զանգվածի և անկյունագծային չափումների լաբորատորիայի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացումն ապահովող վերապատրաստման դասընթացներ։