Metrology
<<ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ և ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ>> ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

Ջերմային չափումների լաբորատորիայի համար ձեռք են բերվել նոր սարքավորումներ

               Հարգելի գործընկերներ,

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» թիվ 8390-ԱՄ ծրագրի շրջանակներում՝ ջերմային չափումների լաբորատորիայի համար ձեռք է բերել ժամանակակից սարքավորումներ (էտալոններ), որոնք թույլ կտան մոտ ապագայում ՀՀ-ում մատուցել տրամաչափարկման ծառայություններ։ Ջերմային մեծությունների չափումների լաբորատորիան կսպասարկի հետևյալ ոլորտներին՝ ռազմական արդյունաբերություն, բժշկական նշանակության հիմնարկներ, գազամատակարարման ցանց, հանքարդյունաբերություն, գիտական լաբորատորիաներ, լաբորատոր փորձարկումների ոլորտ, դեղագործություն և այլն:

Տրամաչափարկման կարողությունների հիմնման գործընթացում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է Գերմանական Physikalisch-Technische Bundesanstalt (PTB) ինստիտուտի կողմից իրականացվող «Հարավային Կովկասի երկրներում որակի ենթակառուցվածքների ուժեղացում» ծրագրի շրջանակներում (ծրագրի համարը՝ 95333)։ Գերմանական կողմը ցուցաբերում է մեծածավալ օժանդակություն նոր սարքավորումների տեղադրման, գործարկման և անձնակազմի վերապատրաստման հարցերում, որոնք այս պահին գտնվում են ակտիվ իրականացման գործընթացում։

2021թ․-ի մարտի 17-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում տեղի ունեցավ հերթական աշխատաժողովը, որին մասնակցում էին տնօրենի պաշտոնակատար Ա․ Բաբայանը, գլխավոր չափագետ Կ․ Մովսիսյանը, որակի կառավարիչ Գ․Մարտոյանը և Ջերմային, ֆիզիկա-քիմիական չափումների և ստանդարտ նմուշների լաբորատորիայի վարիչ Գ․ Մարտիրոսյանը։ Քննարկվեց և նախանշվեց իրականացվելիք աշխատանքների ճանապարհային քարտեզը և հստակեցվեցին սարքավորումների տեղադրման, շահագործման և աշխատակիցների վերապատրաստման հերթական քայլերը։

Կատարված մեծածավալ և հետևողական աշխատանքներն արժանացան արտասահմանյան մեր գործընկերների պարտավորեցնող դրական արձագանքներին։ Ստորև մեջբերում ենք մեր գործընկերների արձագանքն իրականացված աշխատանքների մասով՝

“I am pleased to see your new equipment! We will be happy to support you regarding its successful launch.”   Birgit Kuchta, Project Coordinator International Cooperation - Eastern Partnership/ Southern Caucasus

“I am so glad that, after all these years, NBSM has been finally equipped with all these state of the art devices! After so many efforts, you can feel a part of the metrology history in Armenia! Congratulations!”    Irene Flouda - PTB expert

 

                                                      Հարգանքով՝

                   «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»  ՓԲ ընկերության թիմ