Metrology
<<ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ և ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ>> ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

Կայացավ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 4-րդ արտահերթ նիստը

2021 թվականի ապրիլի 21-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) 4-րդ արտահերթ նիստը։ Նիստին մասնակցեցին ՄՊԽ ազգային մարմինների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՄՊԽ ստանդարտների բյուրոյի ներկայացուցիչները:  

Հեռավար նիստին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, տնօրենի առաջին տեղակալ Մեսրոպ Բզնունին և տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը:

Օրակարգում ընդգրկված էր ՄՊԽ-ի և CEN/CENELEC-ի միջև պիլոտային ծրագրի Համաձայնագրի ստորագրման հարցը։ Վիդեոկոնֆերանսի ընթացքում հաստատվեց և ստորագրվեց Համաձայնագիրը։