Metrology
<<ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ և ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ>> ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

ՏԿ2-ի Օրենսդրական չափագիտության 19-րդ նիստը և ԿՕՕՄԵՏ-ի սեմինարը` նվիրված օրենսդրական չափագիտության ոլորտում չափման միջոցների միջստուգաչափումների միջակայքերին

ՏԿ2-ի «Օրենսդրական չափագիտության» 19-րդ նիստը տեղի ունեցավ 2019թ. սեպտեմբերի 12-ին Ուկրաինայի Կիև քաղաքում: Նիստին մասնակցում էին ներկայացուցիչներ ԿՕՕՄԵՏ-ի անդամ 11 երկրներից:

Նիստին ներկա էր ՀՀ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենի գլխավոր խորհրդական Կամո Մովսիսյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին ՏԿ2-ի աշխատանքային Ծրագրի իրականացման հարցեր, մասնավորապես` ԿՕՕՄԵՏ-ի կողմից իրագործման ընթացքը.

  1. տարբեր երկրներում օրենսդրական չափագիտության ոլորտի պետական կարգավորման շրջանակն օպտիմիզացնելու առաջարկությունների մշակում (համակարգող՝ ВНИИМС, Ռուսաստան),
  1. օրենսդրական չափագիտության ոլորտում օգտագործվող չափման միջոցների միջստուգաչափման և միջտրամաչափարկման միջակայքերի սահմանման կանոնների մշակում (համակարգող՝ БелГИМ, Բելառուս),
  1. չափիչ համակարգերի չափագիտական հսկողության մոտեցումների վերլուծություն (համակարգող` ДП НДИ “Система”, Ուկրաինա),
  1. չափիչ տեղեկատվական համակարգերի չափագիտական հսկողություն. հիմնական դրույթները  (համակարգող` ДП НДИ “Система”, Ուկրաինա):

Նիստի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց МОЗМ-ի ծրագրի ռուսերեն թարգմանության հրատարակության ձևավորմանը:

Աշխատանքների առաջին փուլի ընթացքում` 2019թ.-ին, արդեն կատարվել են OIML B18:2018, OIML G1-106:2012, OIML R 79:2015, OIML R 87:2016 և OIML G 21:2017 թարգմանությունները: Շարունակվում են WELMEC 7.2:2018 «Ծրագրային ապահովման ուղեցույց» փաստաթղթի թարգմանչական աշխատանքները (համակարգող` Ուկրմետրտեստստանդարտ, Ուկրաինա):

Նիստի մասնակիցները փոխանակվեցին իրենց երկրներում օրենսդրական չափագիտության ոլորտում կատարված փոփոխությունների տեղեկատվությամբ:

2019թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ԿՕՕՄԵՏ-ի «Օրենսդրական չափագիտության ոլորտում միջստուգաչափման միջակայքերի կարգավորումը» սեմինարը: Վերջինիս ТК2-ի նիստի մասնակիցներից բացի ներկա գտնվեցին Ուկրաինայի չափագիտական կենտրոնի մասնագետները: Ընդհանուր առմամբ, սեմինարին մասնակցեց ավելի քան 40 մասնագետ:

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին ՏԿ2-ի գործունեությանը մասնակցող երկրների ներկայացուցիչների շնորհանդեսները` իրենց ազգային փորձում հաստատված միջստուգաչափման միջակայքերի վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց նաև «Փորձարկման լաբորատորիաներում օգտագործվող չափիչ սարքավորումների միջտրամաչափարկման միջակայքերը որոշելու ուղեցույց»-ի պահանջին: