Metrology
<<ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ և ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ>> ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում գործում է ուսումնական կենտրոն, որը համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի (գլուխ 3, հոդված 11, կ.14)` կազմակերպում և իրականացնում է չափումների միասնականության ապահովման բնագավառում կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, տրամաչափարկման և փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր:

Դասընթացներն անցկացվում են ինստիտուտի փորձառու մասնագետների կողմից` ինտերակտիվ մեթոդներով ու միջոցներով (սլայդների ցուցադրում, թեսթեր, գործնական խաղեր, գործնական առաջադրանքներ, իրավիճակների վերլուծություններ), մատուցված նյութերի յուրացումը գնահատվում է թեսթերի միջոցով:

    

                                              

 ԾՐԱԳԻՐ

Ուսումնական դասընթացների կազմակերպման

 

հ/հ

Դասընթացի անվանումը

 
 

1

 «Չափումների միասնականության ապահովման մասին»  ՀՀ օրենքի հիմնադրույթները

 

2

Օրենսդրական չափագիտության գործառույթները. չափման միջոցների տեսակի հաստատումը, չափման միջոցների ստուգաչափումը, չափագիտական հսկողությունը, չափագիտական փորձաքննությունը

 

3

Չափումների միասնականության ապահովումը. օրենսդրությունը և  չափագիտական հսկողությունը  օրենսդրորեն կանոնակարգվող ոլորտներում

 

4

Չափումների միասնականության ապահովման ազգային համակարգը. նկարագրութ-յունը, անհրաժեշտությունը և կիրառումը

 

5

Չափման միջոցների ստուգաչափման հիմնադրույթները

 

6

Չափման միջոցների տրամաչափարկման հիմնադրույթները

 

7

Չափման միջոցների ստուգաչափումը ըստ ֆիզիկական մեծությունների

 

8

Տրամաչափարկումներն ըստ չափումների տեսակների

 

9

Տեխնիկական պարամետրերի չափման հիմունքները. չափման տեսակները և մեթոդ-ները, չափման սխալանքները, չափումների որակը

 

10

Չափման հետևելիությունը ըստ ISO/IEC 17025 ստանդարտի, պահանջների ներկա­յա­ցում և գործնական կիրառում

 

11

Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաներին ներկայացվող պահանջները համաձայն ISO/IEC 17025 ստանդարտի

 

12

Չափման միջոցների տրամաչափարկման, չափման անորոշության գնահատման, չափման հետևելիության ապահովման հիմնադրույթները (ISO/IEC 17025:2005,
ISO/IEC 17043:2010, ISO/IEC Guide 98-3:2008)

 

13

Փորձարկման լաբորատորիայի կառավարման պահանջները համաձայն ISO/IEC 17025: 2005 ստանդարտի. որակի կառավարման համակարգը, փաստաթղթերի կառավարումը, չհամապատասխանող աշխատանքի կառավարումը, ուղղիչ և կանխարգելիչ գործողությունները, ներքին աուդիտները, ղեկավարության կողմից կատարվող վերլուծությունները

 

14

Փորձարկման լաբորատորիային ներկայացվող տեխնիկական պահանջները համաձայն ISO/IEC 17025: 2005 ստանդարտի. փորձարկումների մեթոդները, չափման հետևելիությունը, չափման անորոշության գնահատումը, փորձարկումների և տրամաչափարկումների արդյունքների որակի ապահովումը

 

15

Բժշկական լաբորատորիաների կոմպետենտությանը, որակին և անվտանգությանը ներկայացվող պահանջները համաձայն ISO 15189:2007 ստանդարտի

 

16

Տրամաչափարկումներին ներկայացվող պահանջները համաձայն ISO/IEC 17025 ստանդարտի (այդ թվում՝ տրամաչափարկման մեթոդներ ու դրանց գնահատում, չափ­ման հետևելիություն, չափման անորոշությունների գնահատում)

 

 

Ծանոթություն.  Հայտատուների պահանջներից ելնելով` դասընթացների ցանկը և տևողությունը ենթակա են փոփոխության:  

Ուսումնական կենտրոնը համագործակցում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ:        

Դասընթացներին մասնակցության հայտերը ընդունվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից հաստատված կարգով:

Յուրաքանչյուր առաջարկվող դասընթացի համար ունկնդիրներին տրամադրվում են ուսուցողամեթոդական և տեղեկատվական նյութերի փաթեթներ:

 

  Դասընթացի ավարտին տրվում է Վկայագիր: